ԵՄ-ն ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների հույս ունի. Մերկել

ԵՄ-ն ՌԴ-ի հետ լավ հարաբերությունների հույս ունի. Մերկել

Եվրոպական միությունը ցանկանում է լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ և համագործակցության հույս ունի: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` իր ամենշաբաթյա ուղերձում:

«Մենք կցանկանայինք լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ»,- ասել է Մերկելը` պաշտպանելով ՌԴ-ի հետ առևտրի հարցերով երկխոսության միտքը:

Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ ԵՄ-ն ՌԴ-ի հետ համագործակցելու հույս ունի: «Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի հետ Ասոցացման համաձայնագրերն ուղղված չեն Ռուսաստանի դեմ, դրանք ուղղված են տնտեսական կապերի ամրապնդմանը, որոնցից չպետք է բացառվի ՌԴ-ն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մերկելը:

Նա ավելացրել է, որ Գերմանիան ջանքեր կգործադրի, որպեսզի Ուկրաինայի արևելքում կրակի դադարեցման շուրջ Մինսկի համաձայնագրի պարտավորություններն իրականացվեն:

Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակով պայմանավորված արդեն երկար ժամանակ է, ինչ արևմուտքը ՌԴ-ի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ իրականացնում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում