Վրաստանի նախագահը պաշտոնական այցով Թուրքմենստանում է

Վրաստանի նախագահը պաշտոնական այցով Թուրքմենստանում է

Աշխաբադում կկայանա վրաց-թուրքմենական բարձր մակարդակով բանակցությունները, որտեղ երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին: Այս մասին հայտարարություն է տարածել Թուրքմենստանի կառավարությունը:

Նշվում է, որ Թուրքմենստանի նախագահ Գուրբանօղլու Բերդիմուհամեդը և Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին ի թիվս միջպետական համագործակցության առանցքային հարցերի, կքննարկեն նաև միջազգային և տարածաշրջանային քաղաքականության համար հետաքրքրություն ներկայացնող ակտուալ խնդիրներ:

Աշխաբադյան բանակցությունների արդյունքում կսոտորագրվեն երկկողմ փաստաթղթերի փաթեթ, որը կնպաստի հետագա համագործակցության ամրապնդմանը:

Հատակապես հեռանկարային է համարվում Եվրոպա-Կովկաս-Ասիա՝ Տրասսեկա տրանսպորտային միջանցքի և Մեծ մետաքսի ճանապարհի վերականգնման մասին հարցերը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում