Ադրբեջանական կեղծ քարոզչությունը հակահարված է ստանում Լավրովի և Ապատուրայի կողմից

Ադրբեջանական կեղծ քարոզչությունը հակահարված է ստանում  Լավրովի և Ապատուրայի կողմից

Ադրբեջանական քարոզչամեքենան շարունակում է իր սև գործը՝ հերթական անգամ համոզելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները չեն կարող հավաստի աղբյուր լինել հայկական լրատվամիջոցների և, ինչու չէ՞, նաև սեփական երկրի  քաղաքացիների համար:

Այս անգամ ադրբեջանական կեղծարարարության ցանցում հայտնվել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

Ըստ ադրբեջանական ԱՊԱ գործակալության, դեկտեմբերի 5-ին Սերգեյ Լավրովը Բազելում կայացած նիստի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է անհապաղ վերադարձնի Քարվաճառում գերի ընկած ադրբեջանցի դիվերսանտներին՝ Դիլհամ Ասքերովին և Շահբազ Գուլիևին:

Իրականում Լավրովն ասել է, որ Ռուսաստանը կողմնակից է բոլոր գերիների ազատմանը և որ այդ հարցի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պարտավորվել են մի մեխանիզմ ստեղծել, որը թույլ կտա գերիների դեպքում արագ նրանց հետ վերադարձնել, եթե միջադեպի հետևաքով սպանվածներ կան, ապա վերադարձրեք նրանց մարմինները: Հուսով եմ, որ այս հայտարարությունը հաշվի կառնեք և պրակտիկ քայլեր կձեռնարկեք այս ուղղությամբ:

Կարծես թե, ադրբեջանական կողմը հաշվի չի առնում, որ վերջերս խփել էր զորավարժություններ անցկացնող հայկական ուղղաթիռ և կրակահերթի տակ էր պահում ուղղաթիռի զոհված անդամների մարմինները:

Հավատարիմ մնալով իր ոճին՝ ԱՊԱ-ն շարունակում է ձևափոխել հայտնի պաշտոնյանների խոսքերը:

Դեկտեմբերի 12-ին ՆԱՏՕ-ի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապպատուրան, ստիպված էր ֆեյսբուքայն իր էջում գրառում կատարել, որ ԱՊԱ գործակալությունը սխալ է մեջբերել իր ցիտատը:

Համաձայն ԱՊԱ-ի, Ապատուրան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն խիստ անհանգստացած է Ուելսի համաժողովի վերջնական փաստաթղթի հետ: Անշուշտ,Ապատուրան նման որևէ հայտարարություն չէր արել:

Իսկա ահա կեղծարարության վերջին թարմ օրինակը ԱՊԱ-ի կողմից ներկայացվեց դեկտեմբերի 14-ին: Կրկին կեղծվել է ՌԴ-ի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, ով իբր թե հայտարարել է, թե Ադրբեջանը տարածաշրջանի ամենակարևոր երկիրն է:

Հետևեք մեզ նաև Telegram-ում