Մենք կվավերացնենք Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը. Նազարբաև

Մենք կվավերացնենք Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությունը. Նազարբաև

Դեկտեմբերի 14-ին պաշտոնական այցով Ղազախստան մեկնած Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հանդիպել է Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի հետ:

Երկկողմ հանդիպման ժամանակ Նազարբարևը շնորհակալություն է հայտնել Մեդվեդևին՝ նշելով երկու երկրների միջև եղած ամուր կապերն ու վստահության լիարժեք մթնոլորտի առկայությունը:

Իր խոսքում Նազարբաևն ասել է.

«Հունվարի մեկից կաշխատենք Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կարող են ասել, որ Եվրասիական տնտեսական միություն, առևտւորը նվազել է և այլն: Այո՛, դա այդպես է, բայց խոսքը գումարի մասին է:

Համագործակցության ֆիզիկական ծավալները ձեռներեցների, ընկերությունների միջև կբարելավվի: Ընդհանուր է օգուտը, որ մենք ունենք միասնական մաքսային սահմաններ, մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժ: Ամսի 23-ին Մոսկվայում ևս հանդիպում կունենանք, մենք կվավերացնենք Հայաստանի անդամակցությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում