Թուրքմենստանը եւ Վրաստանը փոխադրամիջանցք են ստեղծելու

Թուրքմենստանը եւ Վրաստանը փոխադրամիջանցք են ստեղծելու

Թուրքմենստանի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը եւ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվալաշվիլին, որը պաշտոնական այցով գտնվում Է Աշգաբադում, դեկտեմբերի 15-ին կայացած բանակցությունների ընթացքում գլխավոր ուշադրությունը դարձրել են տրանսպորտի ոլորտում թուրքմենա-վրացական համագործակցության զարգացմանը, տեղեկացնում Է «Արմենպրես» -ը:

Ինչպես բրիֆինգի ժամանակ հայտնել Է Թուրքմենստանի ղեկավարը, ամփոփելով բանակցությունների արդյունքները, հանդիպման ընթացքում կողմերը հատուկ ուշադրություն են դարձրել Կասպիական եւ Սեւծովյան տարածաշրջանների միջեւ տրանսպորտա-տարանցումային միջանցքի ստեղծմանը: Կողմերը նշել են, որ այդ միջանցքի ստեղծումը հզոր ազդակ կհաղորդի Եվրոպայի, Մերձավոր ու Միջին Արեւելքի երկրների միջեւ միջտարածաշրջանային համագործակցության զարգացմանը:

Իր հերթին Գեորգի Մարգվելաշվիլին նշել Է, որ Վրաստանը, կապող դեր խաղալով Կասպիական եւ Սեւծովյան տարածաշրջանների միջեւ, Թուրքմենստանին օգնություն ցույց կտա Եվրամիության երկրների հետ համագործակցության զարգացման գործում:

Կողմերը քննարկել են նաեւ Աֆղանստան-Թուրքմենստան-Ադրբեջան-Վրաստան փոխադրամիջանցքի ստեղծման հնարավորությունները: Կողմերի կարծիքով՝ այդ տրանսպորտային նախագծի իրականացումը թույլ կտա նաեւ Աֆղանստանին ներգրավել տարածաշրջանային ու միջտարածաշրջանային առեւտրատնտեսական կապերի մեջ:

Ինչպես ճեպազրույցի ընթացքում նշել Է նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը, թուրքմենա-վրացական ներկայիս բանակցությունների ընթացքում կարծիքներ են փոխանակվել երկու երկրների միջեւ առեւտրատնտեսական համագործակցությունն արագորեն նոր մակարդակի բարձրացնելու շուրջ: Պետության ղեկավարն ընդգծել Է, որ Թուրքմենստանը եւ Վրաստանը նպատակ ունեն ընդլայնել երկկողմ առեւտրի ծավալը, զարգացնել համագործակցությունը վառելիքա-Էներգետիկական ոլորտում, տրանսպորտի եւ հաղորդակցուղիների բնագավառում, տեքստիլ, թեթեւ ու քիմիական արդյունաբերության եւ այլ ճյուղերում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում