Իլհամ Ալիեւը հաջի է դարձել

Իլհամ Ալիեւը հաջի է դարձել

Համացանցում տեսանյութ է տարածվել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի Մեքքա այցելելու եւ հաջի դառնալու մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեսանյութը տարածվել է այն բանից հետո, երբ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեն ANS հեռուստատեսության տնօրեն Վահիդ Մուստաֆաեւին տված հարցազրույցում պատմել է Իլհամ Ալիեւի` իր հետ Մեքքայում միասին նամազ անելու մասին:

«Նամազի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին հարցրեցի, թե ե՞րբ է սովորել նամազ անելու արարողակարգը: Նա էլ պատասխանեց, որ դա ինքը սովորել է դեռեւս երեխա ժամանակ», -պատմել է Փաշազադեն:

Հարցազրույցում Փաշազադեն հիշատակել է Թուրքիայի նախկին նախագահ Թուրղութ Օզալի եւ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի հանդիպման մասին, որի ժամանակ ինքն իմացել է, որ Հեյդար Ալիեւը, ով իր կյանքի մեծ մասն ապրել է աթեիստ ՍՍՀՄ-ում եւ ղեկավար պաշտոն զբաղեցրել «ամենասահմռկեցուցիչ» կառույցներից մեկում` ԿԳԲ-ում, ժամանակին մեկնում էր Մեքքա` նամազի:

«Ավելին, նամազ է անում նաեւ Ադրբեջանի ներկայիս նախագահ Իլհամ Ալիեւը: Մենք նրա հետ միասին նամազ ենք արել Մեքքայում», -ասել է Ադրբեջանի շեյխը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում