Samsung-ը Ռուսաստանում 8-11 տոկոսով բարձացրել է պլանշետների եւ սմարթֆոնների գինը

Samsung-ը Ռուսաստանում 8-11 տոկոսով բարձացրել է պլանշետների եւ սմարթֆոնների գինը

Ռուսաստանի շուկայում սմարթֆոնների եւ պլանշետների վաճառքի առաջատար Samsung ընկերությունը բարձրացնում է իր ապրանքների գինը 8-11 տոկոսով: Գների բարձրացումը պայմանավորված է ռուբլու կտրուկ արժեզրկմամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, թանկացումները կսկսվեն դեկտեմբերի 16-ից եւ առայժմ կտարածվեն միայն ընկերության 4 տեսակի արտադրանքի վրա:

Samsung-ի մրցակից ամերիկյան Apple ընկերությունը նույնպես չի բացառել, որ մոտ ապագայում իր արտադրանքի գինը Ռուսաստանում կբարձրանա: Բարձրացումը, որ նախատեսվում է իրականացնել դեկտեմբեր 24-ից, կրկին պայմանավորված է ռուբլու կտրուկ արժեզրկմամբ:

Սա կլինի երկրորդ թանկացումը, քանի որ նոյեմբերի վերջին Apple-ի արտադրած iPhone-նների գինը ՌԴ-ում բարձրացել էր 25-27 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում