ԵՄ երկրների ԱԳ նախարարները սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ կաշխատեն Իրանի և ՌԴ-ի հետ

ԵՄ երկրների ԱԳ նախարարները սիրիական ճգնաժամի կարգավորման շուրջ կաշխատեն Իրանի և ՌԴ-ի հետ

Եվրամիության երկրների արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են սիրիական ճգնաժամի կարգավորման գործում աշխատել տարածաշրջանի երկրների, մասնավորապես Իրանի և Ռուսաստանի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտական կորպուսի ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին,- Մենք կաշխատենք բոլոր խաղացողների հետ, որոնք կարող են լինել սիրիական ճգնաժամի կարգավորման մաս, հատկապես Պարսից Ծոցի խոշոր երկրների, այդ թվում Իրանի ու Ռուսաստանի հետ: Մենք որոշել ենք դիվանագիտական նախաձեռնողականություն ցուցաբարել այդ խաղացողների նկատմամբ»,- «Ռիա-նովոստի»-ի հաղորդմամբ` ասել է Մոգերինին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում