Հաքերները գողացել են Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի սցենարը

Հաքերները գողացել են Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմի սցենարը

«007 գործակալ» Ջեյմս Բոնդի մասին հերթական ֆիլմի պրոդյուսերները հայտարարել են, որ նոր «Spectre» ֆիլմի սցենարը հաքերները գողացել են: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով BBC-ն, հաքերները կարողացել են ջարդել Sony Pictures Entertainment կինոընկերության ցանցն ու գողանալ դեռեւս չհրապարակված սցենարը:

«Spectre» ֆիլմի պրոդյուսերները մտավախություն ունեն, որ երրորդ անձը կարող է հրապարակել սցենարը: Հենց այդ պատճառով «Ասոշեյթեդ Պրես» գործակալությանը նրանք հայտնել են, որ սցենարը պատկանում է իրենց եւ հեղինակային իրավունքներն պետք է պահպանվեն աշխարհում:

Նախատեսվում է, որ անգլիացի գործակալի մասին ֆիլմը, Դենիել Գրեգի դերակատարմամբ, էկրան կբարձրանա հաջորդ տարվա նոյեմբերի 6-ին:

Guardians of Peace խմբի հաքերների կիբերգրոհից հետո կինոընկերությունը լուրջ վնասներ է կրել: Հաքերներն ինտերնետում տեղադրել են կինոընկերության նկարահանած մի շարք, դեռեւս էկրան չբարձացած ֆիլմեր: Բացի այդ, նրանք կարողացել են ձեռք բերել ընկերության աշխատակիցների եւ կազմակերպության մասին որոշ տվյալներ եւ կինոընկերության ղեկավարությանը սպառնում են դրանք հրապարակել:

Հաքերային հարձակման գործի հետաքննությանը միացել են ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն եւ Ազգային անվտանգության նախարարությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում