Լոնդոնում բացվել է առաջին սուպերմարկետն աղքատների համար
15/12/2014 22:16
Նմանատիպ
Լոնդոնի Լամբերտ շրջանում բացվել է Մեծ Բրիտանիայի առաջին սուպերմարկետն աղքատների համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, խանութը հարյուրավոր կարիքավոր ընտանիքների հնարավորություն կտա Marks & Spen cer և Ocado ապրանքատեսակների մթերքներ գնել 70 տոկոս զեղչով:
Առաջիկայում նախատեսվում է բացել նմանատիպ ևս 20 առևտրի կենտրոն ողջ երկրի տարածքում:
Community Shop կոչվող սուպերմարկետում մթերքները կտրամադրվեն շրջանի 750 բնակիչների: Խանութը հավաստիացնում է, որ գնորդները բարձրորակ ապրանք են գնում ցածր գնով: Լուրեր են շրջանառվում նաև, որ այնտեղի ապրանքների տուփերը կարող են վնասված լինել կամ սխալ մակնշում և այլն:
Ընկերությունն արդեն իսկ ստացել է Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնի աջակցությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում