Ադրբեջանը ևս մեկով ավելացրեց նավթագազային ոլորտում իր ռազմավարական գործընկերների թիվը
Նմանատիպ
Ադրբեջանը և Մալթան երկու փաստաթուղթ են ստորագրել նավթագազային սեկտորում համագործակցության վերաբերյալ: Այդ մասին նշվում է Ադրբեջանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ:Փաստաթղթերը ստորագրվել են Մալթայի վարչապետի՝ Ադրբեջան կատարած պաշտոնական այցի շրջանակներում:
Փոխհամաձայնության և նավթագազային ոլորտում ռազմավարական համագործակցության վերաբերյալ հուշագիր ստորագրվել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլլաևի և Մալթային էներգետիկայի և առողջապահության նախարար Կոնրադի Միցցի կողմից:
Ադրբեջանի վարչապետ Արթուր Ռասիզադեն մալթացի իր գործընկերջ հետ հանդիպման ժամանակ շեշտեց երկու երկրների միջև համագործակցուայն հետագա ընդլայնման համար իրավական բազայի ստեղծումը:
Իր հերթին Մալթայի կառավարության ղեկավար Ջոզեֆ Մուսկաթը նշեց, որ Մալթայի համար Ադրբեջանը վերածվել է հուսալի առևտրային գործընեկերոջ և որ ստորագրված փաստաթղթերը լավ հիմք են հանդիսանում հետագա ընդլայնման համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում