Դրեզդենում 15 հազար մարդ է մասնակցել հակաիսլամական ցույցին

Դրեզդենում 15 հազար մարդ է մասնակցել հակաիսլամական ցույցին

Դրեզդենում բազմահազարանոց ցույց է անցկացվել Գերմանիայի իսլամականացման դեմ, տեղական ԶԼմ-ների տվյալներով՝ ակցիային մասնակցել է շուրջ 15 հազար մարդ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Ակցիան «Եվրոպացի հայրենասերները դեմ են Արեւմուտքի իսլամականացմանը» կարգախոսի ներքո կազմակերպել էր Pediga աջ շարժումը, որը հանդես է գալիս ներգաղթի օրենքները խստացնելու օգտին: Նրա ներկայացուցիչները դժգոհ են Եվրոպայում մեծ թվով մուսուլմանների առկայությունից:

Ավանդույթի համաձայն՝ զուգահեռ անցկացվել է զանգվածային ակցիայի հակառակորդների ցույցը. շուրջ 5,6 հազար մարդ Դրեզդենում բողոքել է ներգաղթյալների նկատմամբ անհանդուրժողության դեմ, այն կազմակերպել էր «Դրեզդենն առանց նացիստների» միությունը:

Սաքսոնիայի մայրաքաղաքի փողոցներում կարգն ապահովում էին հազարից ավելի ոստիկաններ, անկարգությունների ու սադրանքների մասին չի նշվում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում