Իրանը կրճատում է նավթային կախվածությունը

Իրանը կրճատում է նավթային կախվածությունը

Իրանի նոր բյուջեն կազմվել է նավթի վաճառքից եկամուտների երկրի կախվածությունը 30 տոկոսով կրճատելու հաշվառմամբ: Այդ մասին ISNA գործակալությանը հաղորդել է Իրանի՝ գիտության և տեխնոլոգիայի գործերով փոխնախագահ Սորենա Սատարին:

Նրա խոսքով՝ «բյուջեն հաշվարկվել է՝ ելնելով բարել նավթի 72 դոլար գնից և դոլարի 28 հազար 500 ռիալ արժեքից»: «Այդպիսով՝ երկիրը նավթի վաճառքից իր կախվածությունը կրճատել է 30 տոկոսով, ինչը աննախադեպ տնտեսական իրադարձություն է դարձել նրա պատմության մեջ»,- ընդգծել է Սատարին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում