Ռուսաստանցիների մեծ մասը Պուտինին Է տարվա մարդ ճանաչել քաղաքական գործիչների շրջանում

Ռուսաստանցիների մեծ մասը Պուտինին Է տարվա մարդ ճանաչել քաղաքական գործիչների շրջանում

Ռուսաստանցիների մեծ մասը (68 տոկոս) ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինին համարում Է տարվա մարդը ռուսաստանցի քաղաքական եւ հասարակական գործիչների շրջանում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին են վկայում «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցման տվյալները:

Ըստ որում հարցման մասնակիցների 4 տոկոսը ՌԴ-ի քաղաքական գործիչների շրջանում տարվա մարդ Է համարում Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկուն, 3 տոկոսը՝ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, իսկ 2 տոկոսը՝ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին:

Ռուսաստանցիների մեկական տոկոսը կարծում Է, որ նման կոչման են արժանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն եւ Ռուսաստանի Դաշնության կոմունիստական կուսակցության առաջնորդ Գենադի Զյուգանովը: 4 տոկոսը նշել Է այլ քաղաքական գործիչների (Միխայիլ Պրոխորով, Դմիտրի Ռոգոզին, Սերգեյ Սոբյանին եւ այլք): Ռուսաստանցիների 4 տոկոսը կարծում Է, որ երկրի քաղաքական գործիչների մեջ չկա մեկը, ում կարելի լիներ համարել տարվա մարդ, 17 տոկոսը դժվարացել Է պատասխանել:

Այն հարցին, թե Ռուսաստանի գիտության, մշակույթի եւ արվեստի գործիչներից ում կարելի Է համարել տարվա մարդ, չի կարողացել պատասխանել հարցվածների մեծամասնությունը (75 տոկոս): 3 տոկոսը մշակույթի գործիչների թվում տարվա մարդ Է համարել Նիկիտա Միխալկովին, 2 տոկոսը՝ Յոսիֆ Կոբզոնին: Ֆյոդոր Բոնդարչուկին, Ալլա Պուգաչովային, Լեոնիդ Ռոշալին, Դենիս Մացուեւին, Աննա Պախմուտովային, Սերգեյ Բեզռուկովին եւ Իգոր Կրուտոյին տարվա մարդ Է համարել հարցման մասնակիցների մեկական տոկոսը: Եվս 6 տոկոսը նշել Է այլ դերասանների եւ ռեժիսորների, 5 տոկոսը՝ այլ երգիչների, կոմպոզ իտորների եւ երաժիշտների: Ռուսաստանցիների 4 տոկոսը կարծում Է, որ մշակույթի եւ արվեստի գործիչների թվում չկան այնպիսիք, ում կարելի Է տարվա մարդ համարել

Հարցումը կատարվել Է դեկտեմբերի սկզբին 43 տարածաշրջանների 100 բնակավայրերում՝ 18 տարեկանից բարձր 1,5 հազար մարդկանց շրջանում: Վիճակագրական սխալանքը չի գերազանցում 3,6 տոկոսը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում