Ադրբեջանում բյուջեն մսխելու նոր ձևեր են մտածում

Ադրբեջանում բյուջեն մսխելու նոր ձևեր են մտածում

Ադրբեջանի Մեջլիսի պատգամավոր Մուսա Գուլիևն առաջարկել է միջազգային կազմակերպություններում ելույթ ունենալ ադրբեջաներեն:

Վերջինս իր խոսքում նշել է, որ եկել է պահը մայրենի լեզուն հնչեցնել նաև միջազգային ատյաններում.

«Այդ նպատակով հարկ է բյուջեից հատկացումներ կատարել: Բավական է, որ բոլոր միջազգային կառույցներում ադրբեջաներենի թարգմանիչներ աշխատեն, իսկ ելույթները հնչեն ադրբեջաներեն»:

Մեջլիսի խոսնակ Օգտայ Ասադովը պաշտպանել է այդ առաջարկությունը. «Լավ գաղափար է, կարելի էքննարկել նաև միջազգային կազմակերպությունների հետ»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում