«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ալիևի դեմ է դուրս եկել

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը Ալիևի դեմ է դուրս եկել

Միջազգային իրավապաշտպան «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայլովային ազատ արձակելու վերաբերյալ ստորագրահավաք է սկսել: 

«ԶԼՄ-ների տարակարծությունը վերացնելու ջանքերի շրջանակներում Իլհամ Ալիևի կառավարությունը ձերբակալել է նրան` մեղադրելով նրա գործընկերոջն ինքնասպանության հասցնելու մեջ: Նման մեղադրանքն ուղղակի անհեթեթություն է: Իսմայլովան, ինչպես նաև ինը ուրիշ լրագրող և հինգ բլոգեր, բանտում են իրենց մասնագիտական գործունեության պատճառով: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը կոչ է անում անհապաղ և առանց նախապայմանների նրանց ազատ արձակել»,- նշվում է կազմակերպության հայտարարության մեջ: Այստեղ ընդգծվում է, որ Իսմայլովայի ձերբակաlությամբ Բաքվի իշխանությունները մեծ հարված են հասցրել բոլոր այն մարդկանց, ովքեր հավատում էին լրատվության ազատությանն ու մարդու իրավունքներին:

Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության ղեկավար Խադիջա Իսմայլովային երկրի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով (ինքնասպանության դրդելու վերաբերյալ): Սակայն լրագրողը հերքում է բոլոր մեղադրանքները` կատարվածը կապելով իր լրագրողական գործունեության հետ:

Արդեն երկար տարիներ Իսմայլովան ուսումնասիրում է ալիևյան կլանի կոռումպացված բիզնեսը: Այն բանից հետո, ինչ Ադրբեջանում ձերբակալվեցին մեծ թվով իրավապաշտպաններ` լրագրողը մասնակցում էր նրանց ցուցակները կազմելու աշխատանքներին, միջազգային հանրությանը շարունակաբար տեղեկացնում էր մարդու իրավունքների խախտումների մասին, օգնում էր քաղբանտարյալների ընտանիքներին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում