Մոսկվայում կանցկացվի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

Մոսկվայում կանցկացվի ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նիստը

ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի բարձր մակարդակով նիստը դեկտեմբերի 23-ին կգումարվի Մոսկվայում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է կազմակերպության կայքում: Մինչ այդ, դեկտեմբերի 22-ին ՌԴ մայրաքաղաքում կգումարվի կազմակերպության արտաքին գործերի, պաշտպանության նախարարների եւ անվտանգ ության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստը:

«Արտաքին քաղաքական եւ եւ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները, անվտանգության խորհուրդների քարտուղարները կքննարկեն ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի առաջիկա նիստի օրակարգը, որը պլանավորվում Է անցկացնել դեկտեմբերի 23-ին Մոսկվայում, եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ճգնաժամային հակազդման համակարգի դրությունը անվտանգության գլոբալ եւ տարածաշրջանային մարտահրավերների լույսով»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Նաեւ կքննարկվեն ՀԱՊԿ-ի շրջանակներում արտաքին քաղաքական կոորդինացման կատարելագործման հարցերը եւ ՀԱՊԿ-ի գործունեությունը ռազմական ու ռազմատնտեսական ոլորտում, ահաբեկչության դեմ մղվող պայքարում համագործակցության զարգացման ուղղությամբ, ինչպես նաեւ թմրանյութերի տարածման դեմ պայքարի ռազմավարությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում