Bloomberg. Brent տեսակի նավթի կիջնի մինչև 50 դոլար

Bloomberg. Brent տեսակի նավթի կիջնի մինչև 50 դոլար

Վերլուծաբանները կանխատեսում են, որ 2015թ-ին նավթի գները կիջնեն մինչև մեկ բարելի դիմաց 50 դոլար:

Մինչ շուկայում առաջարկի և պահանջարկի հավասարակշռությունը փոխվի Brent տեսակի նավթի գինը կիջնի մինչև 50 դոլար: Brent տեսակի նավթի գինը նվազել է 47 տոկոսով, քանի որ այս տարվա համար մաքսիմումը կազմում էր մեկ բարելի դիմաց 115,71 դոլար:

Նախորդ ամիս ՕՊԵԿ-ը որոշում կայացրեց պահպանել նավթի արդյունահանման ծավալները, ինչն էլ նպաստելու է գների հետագա նվազմանը:

«Դա չի կանգնի քանի դեռ նավթարդյունահանողներն իրենցն են պնդում»,- նշել է SEB AB կենտրոնի վերլուծաբան Բյարն Շիլդրոպը:

Այս պահին Brent տեսակի նավթի արժեքը կազմում է մեկ բարելի դիմաց 60.55 դոլար, որը 2009թ-ից ի վեր ամենացածր գինն է:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում