Ոչ իշխանական ուժերը քննարկում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը

Ոչ իշխանական ուժերը քննարկում են ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու հարցը

Ազգային ժողովի ոչ իշխանական խմբակցությունները դիտարկում են ազատամարտիկների և պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքերը քննարկելու համար արտահերթ նիստ հրավիրելու հարցը: Այս մասին ՀՅԴ խմբակցությունում ոչ իշխանական ուժերի խորհրդակցության ավարտից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ԱԺ ՀՅԴ խմբակցո ւթյան քարտուղար Աղվան Վարդանյանը:

«Դեռևս փակ չէ ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու և համատեղ հայտարարություն անելու խնդիրը։ Եվ մենք փորձելու ենք դա անել՝ նախաձեռնելով և բանակցելով բոլոր խմբակցությունների հետ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Վարդանյանը:

ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները ազատամարտիկների և Արամ Մանուկյանի վրա հարձակման դեպքերը քննարկելու համար արտահերթ նիստ էին հրավիրել դեկտեմբերի 15-ին, սակայն այն տապալվեց քվորում չլինելու պատճառով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում