ՀՀ քաղծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված է 7.5 հազարին մոտ պաշտոն

ՀՀ քաղծառայության պաշտոնների անվանացանկում ընդգրկված է 7.5 հազարին մոտ պաշտոն

Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնի զբաղեցման համար այս տարի հայտարարվել է 866 մրցույթ, որից կայացել է 726-ը: Դրանց մասնակցել է 1293 քաղաքացի: Չի կայացել հայտարարված 140 մրցույթ, իսկ կայացած 135 մրցույթներում հաղթող չի ճանաչվել: Այս մասին տեղեկացրին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի մամուլի ծառայությունից:

Քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոնների զբաղեցման համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման` այս տարվա ընթացքում կազմակերպված չորս փուլերին մասնակցել է 940 քաղաքացի, որոնցից 167-ը ձեռք է բերել հավաստագիր ստանալու իրավունք: Ներկայում կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունեցողների ցուցակում ընդգրկված է 240 քաղաքացի:

Նույն ժամանակահատվածում ատեստավորվել է 1177 քաղաքացիական ծառայող, որոնցից 21-ը ատեստավորման հանձնաժողովի կողմից ճանաչվել են իրենց պաշտոններին չհամապատասխանող, ինչի հետևանքով նրանք ազատվել են զբաղեցրած պաշտոններից: 2014 թվականի ընթացքում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հաստատած համապատասխան ծրագրերով վերապատրաստվել է շուրջ 1700 քաղաքացիական ծառայող:

Քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում ներկայում ընդգրկված է 7 հազար 468 պաշտոն: Անցնող տարի քաղաքացիական կադրերի կարճաժամկետ ռեզերվում գրանցվել է 50, իսկ երկարաժամկետ ռեզերվում` 89 քաղաքացի: Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար կադրերի կարճաժամկետ ռեզերվից ժամկետային աշխատանքի պայմանագիր է կնքվել 67, իսկ երկարաժամկետ ռեժերվից` 47 քաղաքացու հետ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում