«Նասդաք Արմենիա»-ում դոլարի առքուվաճառք չի կատարվում, իսկ վարկը շարունակում է թանկանալ

Նմանատիպ
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 16-ին, ինչպես նախորդ 4 օրերի ընթացքում, դոլարի առքուվաճառք չի կատարվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Նասդաք Արմենիա»-ի տվյալների բազայում բացակայում են արժութային հարթակի տվյալները, և պարզ չէ` եղել է արդյոք պահանջարկ:
Բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 300 մլն դրամի գործարք: Բացման տոկոսադրույքը կազմել է 24.00, փակմանը` 24.00, պահանջարկը` 24.10 տոկոս, իսկ միջին տոկոսադրույքը կազմել է 24.0000:
Նոյեմբերի 18-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.80 դրամ, նոյեմբերի 19-ին առքուվաճառք չի կատարվել, 20-ին միջին փոխարժեքը կազմել է 418.00 դրամ, նոյեմբերի 21-ին, 22-ին և 23-ին առքուվաճառք չի կատարվել: Նոյեմբերի 24-ին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 435.00, 25-ին` 435.09, 26-ին` 434.00, 28-ին` 434.62 դրամ: Նոյեմբերի 29-ին և 30-ին առքուվաճառք չի կատարվել: Դեկտեմբերի 1-ին միջին փոխարժեքը կազմել է 438.62 դրամ, դեկտեմբերի 2-9-ը առքուվաճառք չի կատարվել, դոկտեմբերի 10-ին միջին փոխարժեքը կազմել է 461.00 դրամ, դեկտեմբերի 11-ին, 12-ին, 13-ին, 14-ին և 15-ին առքուվաճառք չի կատարվել:
Հետևեք մեզ նաև Telegram-ում