Կրթության ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին ոչինչ չի սպառնում

Կրթության ոլորտում Եվրամիության հետ Հայաստանի հարաբերություններին ոչինչ չի սպառնում

Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները կրթության ոլորտում շարունակական ու ավանդական բնույթ ունեն, և բացակայում է այդ ծրագրերը կիսատ թողնելու կամ դադարեցնելու միտումը: Այս մասին դեկտեմբերի 16-ին լրագրողներին հավատացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը՝ ԵՄ աջակցությունը ՀՀ ՄԿՈՒ ոլորտի բարեփոխումների իրականացման արդյունքների իրազեկմանը նվիրված միջոցառման ժամանակ:

«Կրթության և գիտության նախարարությունը 2015 թ. նախատեսում է իրականացնել մի շարք ծրագրեր, որոնք ուղղակիորեն եվրոպական են ոչ միայն իրենց ֆինանսավորմամբ, այլ նաև բովանդակությամբ: Նախ և առաջ, Բոլոնիայի գործընթացի համատեքստում 2015 թ. Երևանում կայանալու է նախարարական գագաթաժողով, որի շրջանակներում ակնկալվում է որոշումների ընդունում, որոնք կազդեն Եվրոպայի հարյուր հազարավոր ուսանողների վրա», – ասաց Արմեն Աշոտյանը:

Մասնագիտական կրթության և ուսուցման (ՄԿՈւ) ոլորտում ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակներում նախատեսվում է առանձնացնել բարեփոխումների չափանիշները նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում