Դոլարի միջին փոխարժեքը բանկերում գերազանցել է 530 դրամը

Դոլարի միջին փոխարժեքը բանկերում գերազանցել է 530 դրամը

Դոլարի փոխարժեքը բանկերում և փոխանակման կետերում հատել է 530 դրամի սահմանագիծը: Այն տատանվում է 524-550 դրամի շրջանակում: Երեկվա համեմատ դոլարը թանկացել է 22.91 դրամով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` բանկերը դոլարը գնում են միջինում 519.38 դրամով և վաճառում 533.76 դրամով:

Եվրոյի փոխարժեքը ևս մեկ օրում աճել է ավելի քան 34.21 դրամով: Հայաստանյան բանկերը եվրոն գնում են միջինում 646.30 դրամով և վաճառում` 682.28 դրամով: Ռուբլու առքի փոխարժեքը 6.74 դրամ է, վաճառքինը` 8.06 դրամ: Ֆունտի միջին փոխարժեքը առքի ժամանակ կազմել է 808.03 դրամ, վաճառքի ժամանակ` 855.62 դրամ:

Նոյեմբերի 24-ից հայկական դրամը սկսել է արժեզրկվել: Այդ օրն ամերիկյան մեկ դոլարի վաճառքի գինը հայաստանյան բանկերում հասել էր միջինում 435 դրամի` նախորդ օրվա նկատմամբ թանկանալով 16.6 դրամով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում