Զուրաբ Ժվանյայի մարմինը հնարավոր է արտաշիրինվի

Զուրաբ Ժվանյայի մարմինը հնարավոր է արտաշիրինվի

Վրաստանի մարդու իրավունքների պաշտպան Ուչա Նանուշվիլին կարծում է, որ Վրաստանում իշխանափոխությունից հետո սկսված երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի մահվան հանգամանքների հետաքննությունն ավելի շատ հարցեր է առաջացրել, և այն պետք է հնարավորինս թափանցիկ դարձնել:

Նրա կարծիքով, քանի որ կան շատ հարցեր, և հասարակությունը մեծ հետաքրքրությամբ է հետևում, ապա դատախազությունն այս գործընթացը պարտավոր է շատ թափանցիկ իրականացնել:

«Անհրաժեշտ է իրականացնել բոլոր միջոցառումները, ներառյալ՝ հնարավոր արտաշիրիմումը: Կարծում եմ՝ պետք է արվեն բոլոր քայլերը, որպեսզի քննությունը լիարժեք լինի, և հարցեր չառաջանան»,- հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում