Թեհրանում անցկացվել են սիրիա-իրանական բանակցությունները

Թեհրանում անցկացվել են սիրիա-իրանական բանակցությունները

Իրանի մայրաքաղաք Թեհրանում դեկտեմբերի 16-ին մեկնարկել են պաշտոնական բանակցությունները Սիրիայի և Իրանի միջև: Բանակցություններն ընթացել են, սիրիական կողմից, վ արչապետ Ուաիլ ալ Հալկիի և, իրանական կողմից, փոխնախագահ Իսհակ Ջահանգիրիի գլխավորությամբ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են տարբեր բնագավառներում՝ տնտեսական, արդյունաբերաան, առևտրի, գյուղատնտեսության, երկկողմ հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ հարցեր: Կողմերի միջև համագործակցության ամրապնդելու նոր համաձայնագրեր են կնքվել:

Սիրիայի վարչապետ Ուաիլ ալ Հալկին նշել է, որ սիրիացիները կգտնեն հաղթանակի ուղին՝ շնորհիվ ազգի, բանակի, ղեկավարության միասնականության և բարեկամ երկրների աջակցության, հատկապես Իրանի, որը համարվում է տարածաշրջանի ազգերի իրավունքների իրական պաշտպան:

Իր հերթին Իսհակ Ջահանգիրին նշել է, որ Սիրիան ենթարկվում է դավադրության, որին մասնակցում են տարածաշրջանի որոշ երկրներ, և դա սիոնիստական դավադրություն է:

Իրանական կողմից բանակցությւններին ներկա էին նաև շինարարության նախարար Մուհամադ Աբաս Ախունդին, էներգետիկայի նախարար Համիդ Ջիթ Ջայանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հանդիպմանը ներկա էին նաև Թեհրանում Սիրիայի և Սիրիայում Իրանի դեսպանները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում