Ալեգրին ու Գարսիան որակազրկվել են
16/12/2014 17:54

Նմանատիպ
Իտալիայի առաջնության երկու մարզիչներ որակազրկվել են իրենց պահվածքի համար։
«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան երկու խաղով որակազրկվել է «Ջեոայի» դեմ խաղից հետո (1:0) տեղի ունեցած միջադեպի պատճառով։
Ինչպես հայտնում է «belN Sports»-ի լրագրող Տանկրեդի Պալմերին, հաստատվել է, որ եզրափակիչ սուլիչից հետո Ռուդի Գարսիան թունելում հարձակվել է ծառայողի վրա, ով հետևում է այդ տարածքի և հանդերձարանների կարգուկանոնին։
Նշենք, որ «Յուվետուսի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին էլ որակազրկվել է մեկ խաղով «Սամպդորիայի» դեպ հանդիպման ժամանակ (1:1) մրցավարի հետ չափազանց հուզական վիճաբանությունների համար։
Հետևեք մեզ նաև Telegram-ում