KFW բանկի ֆինանսավորմամբ կվերականգնվի Կապսի ջրամբարը

KFW բանկի ֆինանսավորմամբ կվերականգնվի Կապսի ջրամբարը

Հայաստանի կառավարության և KFW բանկի միջև նախատեսվում է կնքել «Համատեղված ջրային ռեսուրսների կառավարում/Ախուրյան գետ 1-ին փուլ» 50 մլն եվրո արժողությամբ վարկային և 2 մլն եվրո արժողությամբ դրամաշնորհային համաձայնագրեր: Դրանց համար հիմք է հանդիսանում 2014թ. սեպտեմբերի 17-ից 18-ը Բոննում կայացած Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանա կան միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակներում ստորագրված Արձանագրությունը:

Համաձայնագրերին հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության դեկտեմբերի 18-ի նիստի օրակարգում:

Համաձայնագրի և Դրամաշնորհի շրջանակներում տրամադրվող միջոցները կուղղվեն Կապսի ջրամբարի վերականգնմանը, ինչպես նաև վերջինիս ենթակառուցվածքների վերազինմանը: Մասնավորապես, նշյալ միջոցները բացառապես կօգտագործվեն գյուղատնտեսական ոռոգման նպատակով Ախուրյան գետի վրա 25 մլն մ³ ծավալով Կապսի ջրամբարը վերականգնելու և շինարարական աշխատանքներն ավարտելու համար, գետային համակարգի վերին հոսանքներում ջրի կառավարումը բարելավելու համար, ինչպես նաև հարակից ծառայությունների համար:

Վարկային համաձայնագրով նախատեսված միջոցները տրամադրվելու են 15 տարի մարման ժամկետով, որից 5-ը՝ արտոնյալ, տոկոսադրույքը ֆիքսված է, որն ամրագրվելու է համաձայնագրերի ստորագրման օրը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում