Ստեփանակերտում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Ստեփանակերտում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Ստեփանակերտի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Վերածննդի հրապարակում կայացել է 16,5 մ բարձրություն ունեցող հանրապետության գլխավոր տոնածառի լույսերի վառման հանդիսավոր արարողությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` փոքրիկների համար համերգային ծրագրով հանդես են եկել մայրաքաղաքի մշակութային, ստեղծագործական օջախների սաները: Տոնակատարությանը մասնակցել են միլտիպլիկացիոն հերոսներ, ինչպես նաև իրենց շնորհավորանքն են բերել Ձմեռ Պապն ու Ձյունանուշը։ Ստեփանակերտի քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանը նշել է, որ այսպիսով տրվել է քաղաքապետարանի կողմից կազմակերպվող տոնական միջոցառումների մեկնարկը, սակայն կայանալիք միջոցառումների մասին գերադասեց չխոսել՝ նշելով որ Ամանորին բազմաթիվ անակնկալներ են սպասվում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում