Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանն ու ևս 3 երկիր մտադիր են հրաժարվել դոլարից

Ռուսաստանը, Ղազախստանը, Չինաստանն ու ևս 3 երկիր մտադիր են հրաժարվել դոլարից

Տարածաշրջանի միանգամից վեց երկիր, ներառյալ Ղազախստանը, պատրաստվում են հրաժարվել դոլարից, վերակենդանացնել Մետաքսի ճանապարհը և նվազեցնել միջազգային ռոմինգի սակագները:Նման հանրագումարի են եկել Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրները Աստանայում կայացած խորհրդաժողովի արդյունքում: Այս մասին տեղեկացնում է ղազախական հեռուստաալիքը:

Ղազախստանի, Չինաստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետերը բազմաթիվ հանդիպումներ անցկացրեցին և փաստաթղթեր ստորագրեցին:

Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի խոսքերով, ՇՀԿ-ն ոչ միայն հարևան պետությունների տարածաշրջանային կառույց է, այլև ուժեղ քաղաքական ալյանս:

ՇՀԿ-ում հնարավորություն կա ապահովել բոլորին: ՄԵնք հնարավորություն ունենք կերակրելու մեր բնակչությանը: Ես կարոծւմ եմ դա նավտանագության հիմնարար կետերից է, որը մենք պարտավոր են ապահովել:

«Որպես տնտեսական ինքնուրունության դրսևորում՝ Ղազախստանն ու Չինաստանն այսօր պաշտոնապես հրաժարվել են դոլարից: Այժմ բոլոր փոխադարձ հաշվարկներն իրականացվելու են ազգային փոխարժեքներով: Երկու երկրների գլխավոր բանկիրներն արդեն ստորագրել են համապատասխան համաձայնագիրը և 200 մլրդ տենգեի առաջին գործարքը կնքել: Մնացածին կոչ եմ անում հետևել իրենց օրինակին»,-հայտարարել է Նազարբաևը:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում