Ամերիկյան զորքերը ռուսական սահմանին մեծացրել են ակտիվությունը

Ամերիկյան զորքերը ռուսական սահմանին մեծացրել են ակտիվությունը

ԱՄՆ-ն ուժեղացրել է ռազմական ներկայությունը Ռուսաստանի հետ սահմանային հատվածում՝ համաձայն ՆԱՏՕ-ի առաջ ստանձնած պարտավորությունների: Այս մասին տեղեկացնում է Ռիա Նոսվոստին:

«Օպերացիայի սկզբում («Վերլուծական որոշում») ԱՄՆ-ն մի քանի անհապաղ որոշումներ է ընդունել, որպեսզի ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցների հետ համերաշխություն դրսևորենք՝ այդ թվում տարածաշրջանում  ավելացնելով օդային, ցամաքային և ծովային ներկայությունը և ընդլայնելով ավելի վաղ պլանավորված զորավարժությունները»,-նշել է ԱՄՆ-ի ռազմական վարչության ներկայացուցիչը՝ մեկնաբանելով ՌԴ-ի ՊՆ-ի հայտարարությունը կապված ռուսական սահմանի մերձակայքում ՆԱՏՕ-ի ավիացիայի թռիչքների աճի հետ:

Պենտագոնի եվրոպական ղեկավարության գործողությունները, ըստ ներկայացուցչի, հանդիսանում են ՆԱՏՕ-ի հավաքական անվտանգության հավատարմության Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման պայմաններում տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության ցուցդրություն:

Դրա հետ մեկտեղ ԱՄՆ-ի ՊՆ-ի ներկայացուցիչը հայտարարեց, որ ամերիկյան զինվորականնները թափանցիկ են գործում:

«Եվ մենք կոչ ենք անում Ռուսաստանին դադարեցնել Ուկրաինայի արևելքում անկայունացնող գործողությունները, վերջ դնել շրջափակմանը և Ղրիմի անեքսիային և հարգել Մինսկյան պայմանավորվածությունները», -ավելացրել է նա:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում