Ուորլիքը շնորհավորել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

Ուորլիքը շնորհավորել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպանին

ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը շնորհավորել է Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ նորանշանակ դեսպաններին: Այս մասին համանախագահը գրառում է կատարել է «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Շնորհավորում եմ Հայաստանում և Ադրբեջանում մեր նոր դեսպաններին: Նրանք երկուսն էլ մասնագիտացված դիվանագետներ են և մեր լավագույններից են»,- գրել է Ուորլիքը:

ԱՄՆ Սենատը դեկտեմբերի 16-ին հաստատել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում Ռիչարդ Միլսի, իսկ Ադրբեջանում` Ֆրանցիս Սիքյութայի նշանակումը:

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ դեսպան Միլսը դիվանագիտական աշխատանքի է անցել 1988-ին` ծառայելով Փարիզում ԱՄՆ դեսպանությունում, հետագայում նաեւ` Դուբլինում, ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչությունում, Իսլամաբադում, Էր Ռիյադում: Նա Վաշինգտոնում միացել է Խորհրդային բյուրոյին` Հայաստանի և Արդբեջանի ա նկախացումից հետո պաշտոնի անցնելով հյուպատոսական ծառայությունում: Նախքան ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում նշանակվելը, Միլսը եղել է Բեյրութում ԱՄՆ դեսպանի տեղակալը: Նա ժամանակավոր հիմունքներով իրականացրել է նաեւ Մալթայում ԱՄՆ դեսպանության գործերի հավատարմատարի գործառույթները՝ 2011-ի հունիս ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում