Ադիբեկյանը մեկնաբանում է ԼՂՀ նախագահական ընտրությունների արդյունքները
Նմանատիպ
Այսօր «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը ԼՂՀ-ում կայացած նախագահական ընտրությունների արդյունքների վերաբերյալ ասուլիս էր հրավիրել:
Ասուլիսի ընթացքում Ադիբեկյանը անդրադարձավ ԼՂՀ նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի շտաբի լրատվության և հասարակայնության հետ կապերի համակարգող Հայկ Խանումյանի այն հայտարաությանը, որում ասվում էր թե, Բալասանյանի պարտության պատճառներից մեկն էլ Ադիբեկյանի կեղծ, սխալ կանխատեսումներն են եղել ընտրությունների վերաբերյալ, ինչը անդրադարձել է հասարակական կարծիքի վրա:
Ըստ Ադիբեկյանի, Խանումյանը չի տարբերում խորհրդարանական և նախագահական ընտրությունները, քանի որ, եթե առաջինի դեպքում կարևորվում են տոկոսները, ապա նախագականի դեպքում կարևոր է, թե վերջնական արդյունքում ով է հաղթելու: Ադիբեկյանի պնդմամբ մինչ ընտրությունները արված իր բոլոր կանխատեսումները իրականացել են՝ միափուլ ընտրություններ, յոթանասունհինգ տոկոս ընտրող, հաղթեց Բակո Սահակյանը:
ԼՂՀ ընտրություններում իր սխալի տոկոսը սոցիոլոգը գնահատեց հինգ տոկոս, իսկ լրագրողի հարցին, թե Վիտալի Բալասանյանի համար կանխատեսված քսան տոկոսի փոխարեն վերջինիս երեսուներկու տոկոս ձայների հավաքումը նա բացատրեց այն հանգամանքով, որ նախագահի երրորդ թեկնածու չի եղել, և բոլոր նրանք, ովքեր չեն ցանկացել քվեարկել ներկայիս նախագահ Բակո Սահակյանի օգտին, քվեարկել են Բալասանյանի օգտին:
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին կայացած ԼՂՀ նախագահական ընտրություններում Վիտալի Բալասանյանը ստացել էր քվեների 32,5%-ը, իսկ գործող նախագահ Բակո Սահակյանը՝ 66,7%:
Հետևեք մեզ նաև Telegram-ում