Ժնեւում մեկնարկել Է «վեցյակի» եւ Իրանի միջեւ բանակցությունների նոր փուլը

Ժնեւում մեկնարկել Է «վեցյակի» եւ Իրանի միջեւ բանակցությունների նոր փուլը

Ժնեւում ՄԱԿ-ի եվրոպական բաժանմունքին առընթեր Եվրամիության ներկայացուցչությունում քաղաքական տնօրենների մակարդակով սկսվել են միջազգային միջնորդների «վեցյակի» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) եւ Իրանի բանակցությունները, որոնք նվիրված են իրանական միջուկային ծրագրին:

Եվրամիության ներկայացուցչությանն առընթեր աղբյուրի տեղեկատվության համաձայն՝ բոլոր պատվիրակությունները ժամանել են՝ մասնակցելու բանակցություններին:

Դեկտեմբերի 17-ի առավոտան հանդիպման մասնակիցները ձեռնպահ են մնացել բանակցություններից սպասվող արդյունքների վերաբերյալ լրագրողներին որեւիցե մեկնաբանություն տալուց: Ներկայիս փուլն անցկացվում Է «փակ դռների» հետեւում, մամուլի մասնակցությունը որեւԷ ձեւաչափով նախատեսված չԷ:

Բանակցություններում Ռուսաստանի պատվիրակությունը գլխավորում Է ՌԴ-ի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, իրանականը՝ Իսլամական հանրապետության ԱԳ փոխնախարար Աբաս Արագչին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում