Մոգերինին ցնցված է Էրդողանի արձագանքից

Մոգերինին ցնցված է Էրդողանի արձագանքից

Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին զարմացած է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությամբ, որում նա քննադատել է ԵՄ-ին երկրի ներքին գործերին միջամտելու համար: 

«Ես տեսա Էրդողանի արձագանքը: Շատ զարմացած եմ, քանի որ անցյալ շաբաթ մեր այցի ժամանակ մենք նրա, ինչպես նաև վարչապետի և շատ նախարարների հետ կառուցողական քննարկում ենք ունեցել Թուրքիան առաջ տանելու հարցերի շուրջ: Մենք պայմանավորվել ենք (անգամ դրա կարիքը չկար) այն մասին, որ նոր սկզբի հնարավորություն կա ԵՄ-ի և Թուրքիայի միջև», -նշել է նա:

Նրա խոսքով` այցի ժամանակ թուրքական կառավարության անդամները խոսել են այն մասին, որ Թուրքիայի համար ԵՄ ուղին կայանում է ոչ այնքան տնտեսական շահերի, այլ արժեքների մեջ, սկսած ժողովրդավարությունից և իրավունքի գերկայությունից: «Ես կարծում եմ, որ Թուրքիայի շահերից է բխում հետևողական լինել այդ պարտավորություններում», -Բրյուսելում կազմակերպված մամուլի ասուլիսում լրագրողներին ասել է Մոգերինին:

Էրդողանը խստորեն դատապարտել է մարդու իրավունքները պաշտպանելու մասին Թուրքիայի կառավարությանը ԵՄ հնչեցրած կոչը և երկու օր առաջ 27 թուրք լրագրողների եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների ձերբակալությունների հետ կապված քրեական գործի հետաքննության վրա «ազդեցություն գործելու» ԵՄ փորձերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում