Ադրբեջանական նավթի գները շարունակում են նվազել

Ադրբեջանական նավթի գները շարունակում են նվազել

Համաշխարհային ապրանքային շուկաներում ադրբեջանական նավթի գինը շարունակում է սրընթաց անկումը:  Լոնդոնի սակարանում «AzeriLayt» տեսակի նավթի մեկ բարելի գինն այսօր նվազել է 0,48 դոլարով եւ կազմել է 61,91 դ ոլար:

Նյու Յորքի NYMEX սակարանում Layt տեսակի նավթի մեկ բարելի գինը, 0.02 դոլարով նվազելով, կազմել է 55,89 դոլար: Լոնդոնի ICE սակարանում Brent տեսակի նավթի մեկ բարելի գինը նվազել է 1,82 դոլարով եւ կազմել 59,24 դոլար:

Նավթի առավելագույն գինը` մեկ բարելի դիմաց 114,13 դոլար նկատվել է 2014 թվականի հունիսին:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում