Մոսկվայի պետհամալսարանը գլխավորել Է Եվրոպայի զարգացող երկրների բուհերի վարկանիշը

Մոսկվայի պետհամալսարանը գլխավորել Է Եվրոպայի զարգացող երկրների բուհերի վարկանիշը

Մոսկվայի պետական համալսարանը Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի զարգացող երկրների բուհերի շրջանում լավագույնն Է ճանաչվել ըստ Quacquarelli Symonds-ի վարկանիշի, որը հրապարակվել Է դեկտեմբերի 17-ին: Նովոսիբիրսկի պետական համալսարանն զբաղեցրել Է երկրորդ տեղը՝ հորիզոնականը կիսելով Չեխիայի Կառլովի համալսարանի հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բրիտանական Quacquarelli Symonds գործակալության նոր վարկանիշում տեղ Է գտել 30 երկիր, որոնց թվում են՝ Ալբանիան, Հայաստանը, Բելառուսը, Չեխիան, Էստոնիան, Լեհաստանը, Ռումինիան, Ռուսաստանը, Թուրքիան եւ այլ երկրներ: Առաջին հարյուրյակ են մտել Ռուսաստանի 26 բուհեր, Չեխիայի եւ Թուրքիայի 10-ական համալսարաններ, Լեհաստանի, Ղազախստանի համապատասխանաբար ինը եւ ութ բուհեր: Ընդամենը թոփ-100-ում տեղ են գտել տարածաշրջանի 30 երկրների 18 բուհեր:

Նոր վարկանիշը կազմելու ընթացքում ուսումնասիրվել են 368 բուհեր, որոնցից 255-ը նախկինում երբեք չեն հայտնվել QS-ի վարկանիշներում: Ընդ որում՝ օգտագործվել են այնպիսի չափանիշներ, ինչպիսիք են՝ ակադեմիական համբավը եւ համբավը գործատուների շրջանում, ուսանողների եւ պրոֆեսորա-դասախոսական կազմի աշխատակիցների թվաքանակի հարաբերակցությունը, օտարերկրյա դասախոսների, օտարերկրյա ուսանողների եւ գիտական աստիճան ունեցող աշխատակիցների բաժինը, ինտերնետ-ռեսուրսների արդյունավետությունը, պրոֆեսորա-դասախոսական կազմի մեկ աշխատակցի հաշվով հրապարակված հոդվածների թվաքանակը:

Quacquarelli Symonds-ի՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների համաշխարհային վարկանիշում ՄՊՀ-ն սեպտեմբերին զբաղեցրել Էր 114-րդ տեղը: Ընդամենը վարկանիշում տեղ Էր գտել 21 ռուսաստանյան բուհ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում