ՄԻՊ. «Արձագանքելով դատախազության հոխորտանքներին, մանկական խայթոցներին և պարզամիտ հեգնանքին»

Մարդու իրավունքների պաշտպանը հերթական հայտարարությունն է տարածել՝ անդրադարռնալով դատախազության հնչեցրած մեղադրանքներին: Times.am-ը ներկայացնում է ՄԻՊ-ի հայտարարությունն ամբողջությամբ.

«Շարունակելով անարժեք վիրավորանքները’ դատախազությունը այդպես էլ չի կարողանում հերքել երկու կարևոր հանգամանք:

1. Գործի քննության ընթացքում հակասական բացատրությունների առկայության դեպքում պետք է հարուցվեր քրեական գործ, ինչը չի արվել:

2. Չի պահպանվել հանցագործությունների վերաբերյալ հաղորդումների քննարկման օրենքով սահմանված տասնօրյա ժամկետը:

Անտեղի պատմական անդրադարձերով փորձ է արվում շրջանցել կոնկրետ այս երկու խախտումները:

Դատախազության հոխորտանքները, մանկական խայթոցները և պարզամիտ հեգնանքը ցավոք որևէ բան չեն փոխում ինքնասպանության փորձ կատարած կնոջ կյանքում, ինչպես նաև դատախազությունում արդարություն չգտած այլ մարդկանց գործերում:

Այսքանով, մենք սպառված ենք համարում այս խախտման հրապարակային քննարկումը: Կշարունակենք դատախազության և այլ պետական մարմինների գործունեության մեջ տեղ գտած մարդու իրավունքների խախտումների բացահայտման և վերացման մեր դժվարին հակասական, հաճախ թերագնահատված և անարդարացիորեն քննադատված աշխատանքը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում