Է. Շարմազանով. «ՏԻՄ ընտրություններից հետո ՀՀԿ-ն կամրապնդի իր դիրքերը»
Նմանատիպ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, որպես ժողովրդավար ուժ, միշտ կողմ է եղել արդար մրցակցությանը: Այս մասին, մեկնաբանելով Վանաձորում քաղաքապետի պաշտոնին թեկնածու առաջադրելու ԲՀԿ-ի որոշումը, Times.am-ի թղթակցին ասել է Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: «Ժողովրդավարական արժեքները մեզ համար միշտ սկզբունքային նշանակություն են ունեցել և մենք ողջունում ենք ցանկացած արդար մրցակցություն: Իրականում, որևէ խնդիր Հանրապետականի համար այս հարցում ես չեմ տեսնում: Մեր կուսակցությունը միշտ շատ լուրջ է վերաբերվել Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ունենք սոցիալական հզոր աջակցություն և, վստահ եմ, սեպտեմբերի 9-ին էլ ավելի կամրապնդենք մեր ներկայությունը ՏԻՄ մարմիններում», – ասել է Էդուարդ Շարմազանովը:
Հիշեցնենք, որ ԲՀԿ-ն Վանաձորի քաղաքապետի պաշտոնում սեփական թեկնածու առաջադրելու որոշում է կայացրել: Այդ մասին այսօր լրատվամիջոցներին տեղեկացրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Սեպտեմբերի 9-ին կայանալիք ընտրություններում ԲՀԿ-ն պաշտպանելու է Լոռու ԲՀԿ-ական փոխմարզպետ Էդիկ Կարախանյանի թեկնածությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում