Ս.Սարգսյանը մեկնում է Լոնդոն

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:

Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի մամլո ծառայությունից, հուլիսի 27-ին Ս.Սարգսյանը ներկա կգտնվի Լոնդոնի 2012թ. օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանը: Սերժ Սարգսյանը նույն օրը կմասնակցի նաև Նորին Մեծություն Թագուհի Եղիսաբեթ Երկրորդի անունից տրվող ընդունելությանը:

Աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահը Միացյալ Թագավորության մայրաքաղաքում կմասնակցի Բրիտանահայ համայնքային և եկեղեցական խորհրդի և «Հայաստան» համահայկական հիմնադրամի Միացյալ Թագավորության գրասենյակի կողմից կազմակերպվելիք ընդունելություններին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում