Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Խադիջա Իսմայիլովային

Ադրբեջանի օմբուդսմենի գրասենյակի աշխատակիցներն այցելել են Խադիջա Իսմայիլովային

Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները դեկտեմբերի 17-ին այցել են ձերբակալված լրագրող Խադիջա Իսմայիլովային:

Այդ մասին Ազադլիք ռադիոկայանին պատմել է փաստաբան Յալչին Իմանովը, ով ևս այցելել է Իսմայիլովային: Փաստաբանի խոսքերով, Խադիջա Իսմայիլովան գտնվում է նորմալ վիճակում և գոհ է իր գտնվելու պայմաններից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ի, ադրբեջանական դատարանի որոշմամբ, Իսմայիլովան ձերբակալվել է 2 ամսով՝ մեղադրվելով ինքնասպանության դրդելու մեջ: Այս ձերբակալությունը մեծ աղմուկ է բարձրացրել արևմտյան քաղաքական , իրավական և հասարակական շրջանակներում,որոնք պարբերարաբար հանդես են գալիս կոչերով՝ ազատելու ընդդիմադիր լրագրողին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում