Հայկական դրամի դիրքերը խիստ կայունացել են
18/12/2014 13:24

Նմանատիպ
Վախթանգ Սիրադեղյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Կոնֆիդենցիալ ինֆորմացիա ստացա, որ հայկական դրամի դիրքերը խիստ կայունացել են, և այս պահին դոլարի առք ու վաճառքի տարբերությունը կազմում է ընդամենը 7 դրամ: Դե գիտեք՝ որքան տարբերությունը փոքր է՝ այնքան կայուն մեր հարազատ դրամը. ճիշտ է՝ այն դեռևս չի հասել նախացնցումային 1-2 դրամի, բայց արդեն նաև 30-50 դրամ չէ՝ ինչպես ցնցումի ժամանակ: Այս առնչությամբ շնորհավորում եմ ՀՀ բանկային ու ֆինանսական ոլորտի պետական պաշտոնյաներին:
Հ.Գ. այս ամենը ճիշտ կլիներ, եթե դոլարի առքի ամենաբարձր գինը չլիներ մի բանկում (տվյալ դեպքում՝ Հայբիզնեսբանկում), իսկ վաճառքի ամենացածր գինը մեկ այլ բանկում (տվյալ դեպքում՝ Յունիբանկում և Բիբլոսբանկում). Հայաստանի ֆինանսական հաշտարար: