Ադրբեջանը պետք է ընտրի Արևմուտքի և ԵՏՄ–ի միջև
Նմանատիպ
Բագրատ Խաչատուր Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Նավթի էժանացման պատճառով երկրում մեծացող սոցիալ-տնտեսական ճգնաժամը կարող է դրդել Ադրբեջանի իշխանություններին արտաքին ագրեսիայի: Նման քայլով իշխող վարչակարգը կփորձի վերականգնել հավատն ուժեղ իշխանության և բանակի նկատմամբ, ինչպես նաև` նավթաարդյունաբերության ոլորտում կորուստները փոխհատուցել ռազմարդյունաբերության հաշվին:
Արևմուտք-Ռուսաստան հարաբերությունների ժամառժամ սառեցման պայմաններում «Հարավային հոսք» ռուսական գազատարի շինարարության ձախողումը թերևս որոշ հրճվանք առաջացրեց Բաքվում, բայց ժամանակավորապես: Դեպի Թուրքիա էներգակիրների տեղափոխումը, Հայաստանի անդամակցումը Եվրասիական տնտեսական միությանը, Թուրքիայի և Իրանի հետ ԵՏՄ ազատ գոտու հիմնումը` Հայաստանի միջոցով փաստացի կարող են բերել Ադրբեջանի` որպես տարածաշրջանային խաղացողի մեկուսացմանը, մանավանդ որ Արևմուտքը կրկին սպառնում է Բաքվին «հեղափոխություններով»` հակառուսական սանկցիաներին չմիանալու պատճառով: Ադրբեջանը հայտնվել է զավեշտալի իրավիճակի մեջ` դուրս գալով Կրեմլի դեմ՝ նա վերջնականապես դուրս կմղվի Ղարաբաղյան կյարգավորումից, Սպիտակ տան դեմ` կդառնա «Իսլամական պետության» տեղական նոր մի կառույց` ընդդեմ Ռուսաստանի: Բաքվում կնախընտրեին միանալ ԵՏՄ-ին, քանի որ դեռ առկա է պատմամշակութային և տնտեսական մեծ ընդհանրություն, բացի այդ` հնարավորություն կլիներ ներազդելու Ղարաբաղյան կարգավորման վրա, սակայն Ալիևի լեգիտիմության խնդիրը, իշխող վերնախավի` շվեյցարական և այլ բանկերում պահվող մեծածավալ կապիտալները, կախվածությունը դեպի Եվրոպա գնացող էներգակիրներից, նավթի գնից թույլ չեն տալիս գործող վարչակազմին կատարել այդ ընտրությունը: Նման բարդ իրավիճակում Ալիևյան վարչակազմին ոչինչ չի մնում, քան գնալ «վա բանկ» և դիմել նոր արկածախնդրությունների: Իսկ թե դրանք ինչպես կընթանան և ինչ հետևանք կունենան հենց Ադրբեջանի համար` կթելադրի աշխարհաքաղաքական գործող իրավիճակը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/Viverex/posts/1008135005867092
Հետևեք մեզ նաև Telegram-ում