Ընդհանուր տնտեսական դաշտը կկայունանա
Նմանատիպ
Արմեն Հովասափյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Առավոտյան շուկայական դաշտում միանգամից նկատելի դարձավ, որ դրամը
սկսեց կայունանալ: Չնայած այս պահին կա գնաճի խնդիր, քանի որ շատ
տնտեսավարող սուբյեկտներ դեռ չեն արձագանքել վարչապետի
«սպեկույացիաներին վերջ տալու» հայտարարությանը ու միտումնավոր
գերշահույթներ են ստանում:
Նախօրեին վարչապետը հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի ներկայացուցիչների եւ մի խումբ տնտեսվարողների հետ` հանգամանալից ներկայացնելով ՀՀ տնտեսական շուկայում տիրող վիճակի և դոլար-դրամ ահագնացող հարաբերությունները: «Միջազգային գործընկերներն ամբողջովին աջակցում են արտաքին շոկերով պայմանավորված փոխարժեքի սուր տատանումների իրավիճակում ֆինանսական շուկայի կառուցման մեր քայլերին», այսօրվա նիստի ժամանակ նշել է վարչապետը: Նա հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին` տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի նախագահին, առողջապահության նախարարին խորն ուսումանսիրություններ իրականացնել և ամենօրյա ռեժիմով զեկուցել դաշտում տիրող իրավիճակն ու գնային քաղաքականությունը:
Ամենայն հավանակաությամբ կատարվող քայլերը և շուկայում տիրող ներկայիս վիճակը կհանգեցնում է նրան, որ նվազագույն ժամկետում գնաճի հարցը կկարգավորվի և մինչև ամանոր կունենանք կայուն շուկա:
Աղբյուրը` https://www.facebook.com/armen.hovasapyan.5/posts/838152236266979?notif_t=close_friend_activity
Հետևեք մեզ նաև Telegram-ում