Պետական որևէ կառույցի հետ շփումն ավարտվում է պետության նկատմամբ ատելության զգացողության ծնունդով
Նմանատիպ
Վահրամ Միրաքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`
Մեր պետության ամենակարևոր բարեփոխումներից մեկը պետք է լինի պետական կառույցների` հասարակության հետ շփվելու օղակի բարելավումը: Գերազանց մեծամասնությամբ պետական կառույցի ու հասարակության շփումն ավարտվում է հասարակության ներկայացուցչի սթրեսով (պետական կառույց և հասարակություն բաժանումն ընկալենք որպես պայմանական):
Հեռախոսավարուհիները կամ հեռախոսին պատասխանող ցանկացած այլ անձ կոպիտ չոբաններ են, որոնք չեն ուզում բավարարել հաճախորդի (այս դեպքում` հասարակության) պահանջները, կոմունիկացիայի միակ ձևն ընկալում են ագրեսիան, մունաթը, ատում են իրենց հաճախորդներին, որովհետև վերջիններս կտրում են ինչենց սուրճի շուրջը զրույցներից, բամբասանքից և այլն:
Պետական չինովնիկներն իրենց զգում են բարձր կաստայի մարդ (ինչքան չինովնիկի պաշտոնը ցածր է, էնքան ավելի է ընդգծվում դա) ու արդյունքում պետական որևէ կառույցի հետ շփվելումն ավարտվում է պետության նկատմամբ ատելության զգացողության ծնունդով:
Ասածս վերաբերում է բոլոր նախարարություններին, հիվանդանոցներին, ուժային կառույցներին, քաղաքապետարաններին, ոստիկանությանը և այլն: Բացառություններ շատ-շատ քիչ, բայց հանդիպում են (դե սպիտակ ագռավ էլ հանդիպել հնարավոր է), բայց ընդհանուր առմամբ այդ շփման կետում է հիմնականում ծնվում ատելությունը պետական համակարգի նկատմամբ:
Հարևսնիս խնդրանքով կապվեցի Մոր և մանկան կենտրոնի հետ, թվում է լավ պետք է աշխատեն, մայրերի հետ են գործ ունենալու, բայց չէէ: Մունաթ, դժգոհություն, ոչինչ չընկալելու, կարճ կապելու ձգտում…մինչև որ պայթում ես ու դժգոհում են, թե խի եք վիրավորում: Սարսափում եմ, թե ինչ են անում դրանք խեղճ մայրերին:
https://www.facebook.com/vahram.miraqyan/posts/811865402193056
Հետևեք մեզ նաև Telegram-ում