Արհեստական խուճապը պակաս չվնասեց արտարժույթի կայունությանը, որքան արտաքին տնտեսական գործոնները

Արհեստական խուճապը պակաս չվնասեց արտարժույթի կայունությանը, որքան արտաքին տնտեսական գործոնները

Վարդան Նիկոյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է`

Ինչպես և բազմիցս զգուշացվում էր, արհեստական խուճապը պակաս չվնասեց արտարժույթի կայունությանը, որքան որ արտաքին տնտեսական գործոնները: Իսկ դրա վառ ապացույցը վերջին երկու օրերի փոխարժեքի տատանումներն էին: Երեկ, երբ շատերը խուճապահար դոլար էին գնում, դրանով ավելացնելով դոլարի նկատմամբ պահանջարկը, հանգեցրեց դոլարի գնի աճի, իսկ այսօր, երբ շատերը սկսեցին դոլար վաճառել և գնումներ անել, ստեղծված արհեստական պահանջարկը կտրուկ նվազեց, և դոլարի գինը սկսեց նվազել:
Հ.Գ. Իհարկե, չի կարելի անտեսել դոլար-ռուբլի հարաբերակցության փոփոխությունը, բայց եթե դոլարը ռուբլու նկատմամբ էժանացավ մոտ 10%-ով, ապա դրամի նկատմամբ ավելին քան 20%, ինչը և ապացուցում է վերը նշվածը:

 

Աղբյուրը` https://www.facebook.com/nikoyan/posts/805850669461927?ref=notif%C2%ACif_t=close_friend_activity

Հետևեք մեզ նաև Telegram-ում