Գծատերերն ուզում են 250-300 դրա՞մ
Նմանատիպ
Բագրատ Խաչատուր Մովսիսյանն իր ֆոյսբուքյան էջում գրում է`
Երեկ որոշ երթուղայինների գծատերեր որոշեցին ինքնագլուխ բարձրացնել տրանսպորտի գինը` սահմանելով 200 դրամ.. Մասնավորապես, Օպերայից թիվ 4 երթուղայինը ժամը 11-ից հետո (23:20) ուղևորներին տանում էր այդ գնով… Նման դեպքեր արձանագրվեցին նաև այլ երթուղիներում, մասնավորապես` դեպի Նոր Նորք, 15-թաղամաս, Դավիթաշեն… Ժամը 19-ից նկատվել է որոշ երթուղայինների բացակայություն…
Նշեմ, որ 2013 թվականից 100 դրամ սահմանումից հետո երեկոյան ժամերին երթուղու գնի փոփոխման պրակտիկան վերացվել էր… Հիմա այդ գծատերերն այս քայլերից հետո ուզում են 250-300 դրա՞մ, ու Փոխադրողների միության նախագահն էլ բողոքում է, որ ինքնարժեքից ցածր են աշխատում և առաջարկում է, որ քաղաքապետարա՞նը փոխհատուցի։ Արդեն իսկ խախտում եք խաղի կանոնները…
Աղբյուրը https://www.facebook.com/Viverex/posts/1008449799168946?ref=notif%C2%ACif_t=close_friend_activity
Հետևեք մեզ նաև Telegram-ում