Այսօր ԲՀԿ-ական փոխնախարարները և փոխմարզպետները հայտարարելու են իրենց հրաժարականի մասին

Համաձայն հայկական մամուլում տարածված տեղեկատվության՝ այսօր ԲՀԿ-ական փոխնախարարները և փոխմարզպետները հանդես են գալու հայտարարությամբ՝ հաստատելով իրենց հրաժարականները:

Մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է ակտիվորեն մասնկացել առաջիկա ՏԻՄ ընտրություններին և չի ուզում իրեն կաշկանդել որևէ կապերով:

ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հաստատել է ԲՀԿ-ական փոխնախարարների և փոխմարզպետների հրաժարականի մասին տեղեկատվությունը՝ հավելելով, որ որոշման պատճառների մասին նշված կլինի հայտարարության մեջ:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում