Համաձայն հայկական մամուլում տարածված տեղեկատվության՝ այսօր ԲՀԿ-ական փոխնախարարները և փոխմարզպետները հանդես են գալու հայտարարությամբ՝ հաստատելով իրենց հրաժարականները:
Մեկ այլ տեղեկատվության համաձայն՝ «Բարգավաճ Հայաստանը» պատրաստվում է ակտիվորեն մասնկացել առաջիկա ՏԻՄ ընտրություններին և չի ուզում իրեն կաշկանդել որևէ կապերով:
ԲՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հաստատել է ԲՀԿ-ական փոխնախարարների և փոխմարզպետների հրաժարականի մասին տեղեկատվությունը՝ հավելելով, որ որոշման պատճառների մասին նշված կլինի հայտարարության մեջ: