Թուրքիայում Էրդողանին հայհոյել են

Թուրքիայում դեկտեմբերի 14-ին «զուգահեռ կառավարության» դեմ ոստիկանության անցկացրած գործողությունից հետո արդի իսլամի գաղափարախոս Ֆաթուլլահ Գյուլենի հետեւորդները հարձակման են անցել երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Հաբերլեր» լրատվական կայքը, Էրդողանին վիրավորել է Samanyolu հեռուստաալիքի «Լուրեր» ծրագրի հաղորդավար Ասիմ Յըլդըրըմը` Twitter-ի իր էջում նրա հասցեին կոշտ արտահայտություններ գրառելով:

Հաղորդավարը Twitter-ում գրել է. «Էյ Ռեջեփ. Ալլահն առնի հոգիդ: Մտագար, գող, կեղծարար, կրոնական հայացքներով վայրենի, պարազիտ»:

«Զուգահեռ կառավարությունը» անցյալ տարվա դեկտեմբերի 17-ին Էրդողանի իշխանության դեմ հակակոռուպցիոն գործողություն էր անցկացրել, ինչն այդ երկրում մեծ աղմուկի պատճառ էր դարձել: Այս տարվա դեկտեմբերի 14-ին թուրքական ոստիկանությունը Էրդողանի հանձնարարությամբ ձերբակալել է 27 անձանց, այդ թվում լրագրողների, մամուլի աշախատակիցների, որոնց նկատմամբ «պետական հեղաշրջման փորձ կատարելու» մեղադրանք է ներկայացվել:

Գործողության ժամանակ ձերբակալվել են նաեւ թուրքական «Զաման» թերթի գլխավոր խմբագիր Էքրեմ Դումանլըն, Samanyolu հեռուստաալիքի տնօրեն Հիդայաթ Քարաջան, պրոդյուսեր Սալիհ Ասանը եւ ռեժիսոր Էնգին Քոչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում