Մեծ Բրիտանիայի նավթարդյունաբերությունը կոլապսի եզրին Է. փորձագետներ

Միացյալ Թագավորության նավթարդյունաբերությունը չի կարող նորմալ գործել առկա շուկայական կոնյունկտուրայի պայմաններում եւ արդեն այժմ գտնվում Է «կոլապսի եզրին»: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարում են փորձագետները եւ ճյուղի անմիջական աշխատողները, որոնք դիմել են կառավարությանը ստեղծվա ծ իրավիճակում «միջոցներ ձեռնարկելու» կոչով:

«Այն պայմաններում, երբ մեկ բարել նավթը 60 դոլարից Էժան Է, վաստակելը գործնականում անհնարին Է դառնում»,-BBC-ին հայտնել Է Ռոբին Ալանը, որը նավթի հետախուզման ոլորտի անկախ ընկերությունների Brindex ասոցիացիայի նախագահն Է եւ Premier Oil ընկերության ղեկավարը: «Իհարկե, ճգնաժամեր նախկինում Էլ են պատահել, եւ ճյուղը կարող Է դրանց հարմարվել, բայց ինչ գնով՝ կադրերի կրճատման, նախագծերի փակման եւ ծախսերի նվազեցման հաշվին,-շարունակել Է նա:-Դրանք միշտ Էլ ցավագին միջոցներ են, որոնք զգացվում են նույնիսկ երկրի մասշտաբներով»:

Մեծ Բրիտանիայի իշխանություններն արագորեն արձագանքել են առաջատար փորձագետների այս հայտարարություններին, ընդունելով, որ «ճյուղը ոչ դյուրին ժամանակներ Է ապրում»: «Մենք շարունակում ենք ակտիվ կոնսուլտացիաները խոշորագույն ընկերությունների ներկայացուցիչների հետ՝ պարզելու, թե պետությունն ինչպես կարող Է օգնել ստեղծված իրավիճակում»,-հայտնել են Միացյալ Թագավորության կառավարությունում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում